Ամերիկյան Այդահո նահանգի բնակիչը փրկել է մի ճնճուղի, որը սառել ու կպել էր նրա տան մոտ գտնվող մետաղական խողովակին։ Տեսագրությունը YouTube–ում հրապարակել է Nelson Wilson անունով օգտատերը հունվարի 1-ին։ Տասը օրում այն դիտել են ավելի քան մեկ միլիոն անգամ, հայտնում է Lenta–ն։

Տեսագրությանը կից մեկնաբանության մեջ ասվում է, որ տղամարդը թռչունին պատահաբար էր հայտնաբերել։