Բեռլինում 2016-ի ընթացքում եռակի աճել է օդամղիչ, գազով եւ նմուշային զենքերի թույլտվությունների քանակը, գրում է Berliner Morgenpost թերթը։

Պարբերականի տվյալներով՝ 2015–ին Բեռլինում 816 նման թույլտվություն են տվել, որոնք օրինականացնում են վերոնշյալ զենքը  կրելը։

«2016-ին պահանջարկն աճել է։ Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի վերջին տրվել է 3 հազար 286 թույլտվություն։ Դա ավելի քան 300-տոկոսանոց աճ է։ Բրանդենբուրգ դաշնային հողում պահանջարկն ավելի բարձր է»,– գրում է պարբերականը։

Նման միտում է նկատվում նաեւ Գերմանիայի մյուս քաղաքներում։