Գերմանացի փաստաբան Չան Ջո Ցզյունը դատի է տվել Facebook–ին սիրիացի փախստական ահաբեկչի կողմից անօթեւաններին այրելու մասին ֆեյք նորությունների համար, գրում է The Local–ը։

Իրավաբանի խոսքով՝ սիրիացի Անաս Մոդամանին հռչակ էր ձեռք բերել 2015-ի կեսին Անգելա Մերկելի հետ արած սելֆիի շնորհիվ։ Սակայն շուտով Facebook–ում սկսեցին ֆեյք նորություններ հայտնվել այն մասին, որ իրականում Մոդամանին սիրիացի ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամն է, որոնք այրում են անօթեւաններին։

Որոշ հրապարակումներում հաղորդվում էր, որ տղամարդը 2016-ի մայիսին Բրյուսելում ահաբեկչություն կազմակերպիչներից մեկն է, իսկ Մերկելը սելֆի է արել ահաբեկչի հետ։ Ցզյունի խոսքով՝ Facebook–ը ոչ մի քայլ չի ձեռնարկել ֆեյք նորությունների հասանելիությունը սահմանափակելու համար։