Վլադիկավկազում տղամարդը , որը փորձել էր թալանել դեղատունը, չի կարողացել դուրս գալ դրամարկղի պատուհանից։ Դեղատանը տեղադրված տեսախցիկով արված տեսագրությունը հրապարկվել է «ԱՊ Վլադիկավկազ» Instagram-էջում։

Տղամարդը ատրճանակի նման մի իրով սպառնացել է դեղատան աշխատակցուհուն։ Երբ աղջիկը վախեցած փախել է, տղամարդը փորձել է դրամարկղի պատուհանից մտնել ու վերցնել փողը, բայց չի կարողացել դուրս գալ այնտեղից։ Որոշ ժամանակ անց նա ի վերջո դուրս է եկել, վերցրել է աղջկա հեռախոսը ու շահույթի մի մասը ու փախել։ Հարուցվել է քրեական գործ։