Երեւանի Վարդանանց փողոցում այսօր՝ հունվարի 11-ին, մահացած վիճակում հայտնաբերված 19-ամյա Վահե Մուրադյանը մահացել է կտրող ծակող առարկայի հարվածից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Նշված վայրում դանակահարված վիճակում հայտնաբերվել էր նաեւ մեկ այլ երիտասարդ, որը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա։

Դեպքի վերաբերյալ դեռեւս մանրամասներ հայտնի չեն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու ու հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։