Լոս Անջելեսում Ուելի քոլեջի ղեկավարությունը 28 հազար դոլար փրկագին է վճարել հաքերներին բուհի համակարգի վրա իրականացված կիբերհարձակումից հետո։ Հաքերները ձմեռային արձակուրդի օրերին արգելափակել էին ուսանողների ու աշխատակիցների հաշիվները, գրում է Americaru–ն։

Քոլեջը վճարել է փրկագինը, օգտագործելով Bitcoins համակարգը։ Հաքերները փակել էին նյութերի, էլեկտրոնային փոստի, հաղորդագրությունների փոխանակման համակարգի մուտքը ու սպառնացել, որ մեկ շաբաթից կջնջեն բոլոր նյութերը, եթե չստանան պահանջված գումարը։ Բուհի աշխատակազմը որոշել է, որ ավելի էժան է փրկագինը վճարելը, քան համակարգը ինքնուրույն արգելաբացելը։