2016-ի հունվարին կկայանա Memoranda տեսախաղի ռելիզը, որի հեղինակը այն ստեղծել է՝ ոգեշնչվելով ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի ստեղծագործություններով, հայտնում է The Verge–ը։

Հայտնում են, որ խաղը կթողարկվի point-and-click ադվենչուրա ժանրով կուլտային Day of the Tentacle–ի կամ The Secret of Monkey Island–ի ոճով։ Գլխավոր հերոսուհին եվրոպական քաղաքից մի աղջիկ է լինելու, որը կորցրել է հիշողությունը ու մոռացել նույնիսկ իր անունը։ Խաղացողը պետք է մյուս պերսոնաժների հետ շատ շփվի ու կռահի հանելուկները։