ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի և Մարալիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100 մ:

Վարդենյաց  լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները  բաց են: