Երեւանի Վարդանաց  փողոցում այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած դանակահարության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է ոստիկանությանը։ NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել 20-ամյա Կարեն Չատիկյանը։ Նա հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում։ 

Հիշեցնենք, որ այսօր  կեսօրին Վարդանանց 28 շենքի մոտ հայտնաբերվել էր 19-ամյա Վահե Մուրադյանի դին՝ կտրած ծակած վնասվածքներով։ Նշված վայրում դանակահարված վիճակում հայտնաբերվել էր նաեւ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, որը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։