Եվրոպական իրավապահները նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ում շուտով թողարկվելու են ծալովի ատրճանակներ, որոնք շատ նման են iPhone սմարթֆոններին, գրում է Standard պարբերականը։

Եվրոպայում ոստիկաններին կարգադրել են հետեւել, որ ատրճանակ- հեռախոսները ապօրինաբար չներկրվեն եվրոպական երկրներ։ 9 մմ տրամաչափով ատրճանակը արտադրում է Ideal Conceal ամերիկյան ընկերությունը, այն արժե գրեթե 400 դոլար։

«Այսօր սմարթֆոնները ամենուրեք են, այնպես որ ձեր նոր ատրճանակը հեշտությամբ կմիաձուլվի ժամանակակից միջավայրին»,- ասել են ընկերությունում։

Ամերիկացիները կկարողանան ատրճանակը ձեռք բերել առաջիկա շաբաթներին, արդեն 12 հազար նախնական պատվեր կա։