Չինաստանի հարավում ձերբակալվել է 17 մարդ, որոնք առնչություն ունեն 32 մլն դոլար արժողության 20 հազար տոննա սառած մսի մաքսանենգությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նանյին ու Չանշա քաղաքներում բացահայտվել էր Վիետնամից 10 հազար տոննա խոզի, հավի ու տավարի մսի ապօրինի ներկրման դեպք։ Մաքսատունը առգրավել էր նաեւ մեկ այլ խմբաքանակ ՝ դարձյալ 10 հազար տոննա սառեցված տավարի միս, որը Հնդկաստանից էր ներմուծվել, հետո ՎԻետնամ ուղարկվել, այտեղից էլ Գուանսի –Չժուանսկի ինքնավար շրջան։

Կասկածյալներին ձերբակալելուն մասնակցել է ավելի քան 130 ոստիկան՝ Նանյնին, Ֆանչենգան, Ցինչժոու ու Բեյխայ քաղաքներում։