ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հույս ունի «լեզու գտնել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու Մոսկվայի հետ միասին պայքարել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ։

«Ռուսաստանը կարող է մեզ օգնել ԻՊ դեմ պայքարում »,-հայտնել է նա Նյու Յորքում ընտրություններում իր հաղթանակից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա առավելություն է կոչվում»,- հավելել է նա։ Ընդ որում նա հայտնել է, որ նույնպես կարող է կոշտ լինել Ռուսաստանի հետ։ «Ո՞վ է հավատում, որ Քլինթոնը կարող էր Պուտինի հետ ավելի կոշտ լինել, քան Թրամփը»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը։

«Ես չգիտեմ, կկարողանամ արդյոք լեզու գտնել Պուտինի հետ, բայց հուսով եմ՝ կկարողանամ»,- ամփոփել է նա։

Թրամփը կանցնի իր պաշտոնավարմանը հունվարի 20-ին։