ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքը կոչել է լրատվամիջոց, որը «ֆեյքային նորություններ» է թողարկում։ Այս մասին նա ասել է Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է C-SPAN–ը։

CNN հեռուստաալիքի լրագրող Ջիմ Ակոստան խնդրել էր Թրամփին իրեն հարց տալու հնարավորություն տալ։ Մինչ այդ Թրամփը քննադատել էր հեռուստաալիքը իր մասին Կրեմլի ունեցած կոմպրոմատի մասին հրապարակման համար։

«Ձեր կազմակերպությունը զզվելի է։ Ես ձեզ հարց տալու հնարավորություն չեմ տա։ Դուք ֆեյքային նորություններ եք»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ նա նշել էր, որ «խայտառակություն» է համարում նմանատիպ տեղեկություն հրապարակելը։

«Ես համարում եմ, որ դա խայտառակություն է։ Ես ասում եմ դա, քանի որ դա այն է, ինչ կարող էին անել նացիստական Գերմանիայում»,- հավելել է Թրամփը։