ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր չէ ձգձգել Մեքսիկայի հետ երկրի հարավային սահմանին պատի կառուցումը, հայտնում է C-SPAN–ը։ «Ես չեմ ուզում սպասել․․․Չեմ կարող սպասել մեկ կամ մեկուկես տարի։ Ուզում եմ սկսել կառուցել»,- ասել է նա։

Նա շեշտել է, որ Մեքսիկային չի մեղադրում այն բանի համար, որ սկսել է «ԱՄՆ-ն օգտագործել իր շահերի համար»։

«Ես սիրում եմ Մեքսիկայի ժողովրդին, շատ մեքսիկացիներ են աշխատում ինձ մոտ, ու նրանք հրաշալի մարդիկ են»,- հավելել է ընտրված նախագահը։