Մեծ Բրիտանիայի ստվերային կառավարությունը խնդրում է վարչապետ Թերեզա Մեյին ներկայացնել տեղեկություններ այն արժեթղթերի մասին, որոնք նրան են պատկանում ու որոնք թրասթային ընկերության կառավարմանն են հանձնվել, հայտնում են բրիատանական լրատվամիջոցները։

Ընդդիմադիր ստվերային կառավարության կարծիքով վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո վեց ամիսների ընթացքում Մեյը չի հրապարակել ոչ մի տեղեկություն իր ակտիվների մասին։ Թափանցիկության ու տեղեկությունների բացակայությունը տվյալ դեպքում կարող են շահերի բախման պատճառ դառնալ, համարում են նրանք։

«Ես վստահ եմ որ վարչապետը թաքցնելու բան չունի, բայց հասարակությունը ունի լեգիտիմ հետաքրքրություն՝ թե որ ընկերությունների մեջ է նա ներդրումներ անում ու ով է կառավարում թրասթային ընկերությունը»,- ասել է լիբերալ դեմոկրատ Թիմ Ֆերոնը։