Անգլիայի Հավերֆորդուեսթ քաղաքում բրիտանացին կտրել է իր կոկորդը երբ սպասում էր սեռական ոտնձգության մեղադրանքով դատավճռին, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Մինչ այդ դատարանը 33-ամյա Լուկաշ Ռոբերտ Պավլովսկուն մեղավոր էր ճանաչել վաճառողուհու հանդեպ սեռական ոտնձգության համար, որին նա գրկել ու համբուրել էր։ Այդ դրվագը տեսագրվել էր, որից հետո տղամարդուն կալանավորել էին։

Պավլովսկուն ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց։ Բժիշկները նրա վերքը լուրջ են համարում։