Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն վճարի ԱՄՆ-ի սահմանին պատի շինարարության համար, հայտնում է Reuters-ը:

Նա ընդգծել է, որ Մեքսիկայի իշխանությունները մտադիր են պահպանել միգրանտների դրամական փոխանցումների ազատությունը:

Նախօրեին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ծրագրում է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը երկարացնել:

Հունվարի 10-ին Մեքսիկայի ԱԳ նոր նախարար Լուիս Վիդեգարայը նշել էր, որ իր երկիրը ոչ մի տարբերակով չի վճարի ԱՄՆ-ի սահմանին «Թրամփի պատի» շինարարության համար: