Հայաստանում հարկավոր է զարգացնել ներմուծման փոխարինումը: Այս մասին ՀՀ կառավարության հունվարի 12-ի նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա տնտեսական զարգացման եւ ներդրումների ու գյուղատնտեսության նախարարներին, ինչպես նաեւ պատասխանատու այլ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում առաջարկներ ներկայացնել այն մասին, թե ինչպես կարելի է մեծացնել տեղական ապրանքների իրացման ծավալները՝ չխախտելով տնտեսական մրցակցության սկզբունքները: