ՀՀ Տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը կփակվի։ Այս մասին որոշումն ընդունվել է հունվարի 12-ին կառավարության նիստում։

Տնօրինությունը գործում է Տրանսպորտի եւ ՏՏ նախարարությանն առընթեր։ Ավելի վաղ նախարարության ներկայացուցիչները հայտնել էին, որ հնարավոր ներդրողների հետ բանակցությունները շարունակվում են։ Գրավոր հիմնավորման մեջ ասվում է, որ քանի որ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից  չունի այլ գործառույթներ:  Ներկայումս գործըկեր՝ կոնցեսիոներ  «Ռասիա» ՖԶԷ ընկերության  հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել:

Որոշմամբ նախատեսվում է աշխատանքից ազատել 13 աշխատակցի։