Տիբեթի իշխանությունները պլանավորում են 2017–ին 173 մլն դոլար ծախսել հին զուգարանների վերանորոգման եւ նորերի կառուցման համար, որպեսզի տարածաշրջանն ավելի գրավիչ դարձնեն զբոսաշրջիկների համար, հայտնում է «Սինհուա»–ն։

Միջոցները կտրամադրվեն մոտ 2 հազար զուգարաններ կառուցելու եւ նորոգելու համար։ Խոսքը հիմնականում տուրիստական գոտիների, հիմնական ավտոմայրուղիների եւ հասարակական վայրերի զուգարանների մասին է։