Հայաստանի պետական ունեցվածքից պետք է ավելի շատ մուտքեր հավաքել: Այս մասին հունվարի 12-ին՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի ղեկավարին հանձնարարել է քննարկել, թե ինչպես ավելացնեն  մասնավոր ընկերություններում պետության մասնակցության բաժնի շահույթները, ինչպես նաեւ 2017-ին սեփականաշնորհման ենթակա պետական ունեցվածքի վաճառքից ստացվող եկամուտները: