Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փափոխությունների նախագածի կետերի քվեարկության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP)  եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունների պատգամավորների միջեւ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի կետերի քվեարկության ժամանակ CHP-ի պատգամավորները սկսել են հեռախոսով նկարահանել քվեարկությունը, ինչը դուր չի եկել իշխող կուսակցության պատգամավորներին։ Լուսանկարելու շուրջ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։