Արգենտինայի դաշնային հետախուզական գործակալության ղեկավար Գուստավո Արիբասը կարող էր մոտ 600 հազար դոլար ստանալ բրազիլական Odebrecht շինարարական հսկայի հետ կապված կոռուպցիան գործի ֆիգուրանտներից մեկից, հայտնում է La Nacion–ը։

Խոսքը 2013-ի իրադարձությունների մասին է, երբ Արիբասը, որն այն ժամանակ զբաղվում էր Բրազիլիայում ֆուտբոլիստների տրանսֆերներով։ Նա Շվեյցարիայում իր հաշվին 594 հազար դոլար է ստացել Լեոնարդու Մայրելլեսից, որը կապ ունի Odebrecht շինարարական հսկայի հետ։

Վճարումները կատարվել են սեպտեմբերի 25-27–ից, այսինքն՝ որոշ ընկերությունների հետ բրազիլական շինարարական հսկայի գործունեության վերականգնումից անմիջապես հետո։

Արիբասն ընդունում է միայն 70 հազար դոլարի չափով փոխանցումը։ Նրա փաստաբանի խոսքով՝ այդ գումարը փոխանցվել է Սան Պաուլուում անշարժ գույք գնելու համար։