Նոր Զելանդիայի բնակիչ Ալան Լենգդոնը եւ նրա 6-ամյա դուստրը ողջ են մնացել մեկ ամիս զբոսանավով բաց ծովում մնալուց հետո, որը փոթորկի հետեւանքով ջարդվել էր, հայտնում է Reuters-ը:

Տղամարդն ու նրա դուստրը ծրագրել էին ոչ մեծ ճանապարհորդություն կատարել Նոր Զելանդիայի մերձափի երկայնքով, սակայն անսպասելի փոթորիկը կոտրել է զբոսանավի շարժիչի անիվը: Արդյունքում նրանք սկսել են դրեյֆել բաց ծովում:

Լեգդոնը պարզաբանել է, որ Թասմանի ծովում գտնվելիս հասկացել է, որ ավելի անվտանգ կլինի ոչ թե դեպի Նոր Զելանդիա, այլ Ավստրալիա ուղղվելը: Տղամարդուն եւ նրա դստերը փրկարարները հայտնաբերել են ծովում մեկ ամիս մնալուց հետո: