Բժիշկները Վրաստանի նախագահի վիրավորված փեսայի առողջական վիճակը կայուն են գնահատում, հայտնել են ակադեմիկոս Կիպշիձեի անվան համալսարանական կլինիկայից, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Մինդիա Գոգոչուրիին եւ նրա ընկերոջը  Թբիլիսիի Բալանչիվաձեի փողոցում հազենով վիրավորել են ուշ գիշերը: Տեղի ունեցածի մանրամասները դեռեւս հայտնի չեն:

Նախնական տեղեկություններով՝ Գոգոչուրին ոտքից է վիրավորվել: Նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ վիրահատվել է:

Տեղի ունեցած փաստով Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու մեղադրանքներով: Այս հոդվածներով նախատեսվում է 18 ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքների կամ մինչեւ 3 տարի ժոմկետով ազատության սահմանափակման պատիժ կամ 1-ից մինչեւ 4 տարվա ազատազրկում: