Անհրաժեշտ է հնարավորինս էժան էլեկտրականություն արտադրել, որպեսզի այն  վաճառելն ավելի շահավետ լինի։ Այս մասին հունվարի 12-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվել է վերանայել հանրապետության էներգետիկայի զարգացման ռազմավարությունն ու շարունակել ինքնարժեքի կրճատման հնարավորությունները։ Դա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով, որ մի քանի տարուց պետք է շահագործվեն դեպի Իրան եւ Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, իսկ նշանակում է, որ էլեկտրականություն արտահանելն ավելի հեշտ կլինի, եւ կարտահանվի ավելի շատ։