ՀՀ ԱԳՆ–ն դեռեւս ձեռնպահ է մնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններից։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես «օդից կախված» է՝ հաշվի առնելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսի բացակայությունը։ Համանման իրավիճակ է նաեւ Ուզբեկստանում եւ Ղրղզստանում ԵԱՀԿ  գրասենյակների հարցում։

Ըստ գործող պրակտիկայի՝ ազգային գրասենյակների գործունեության մանդատը երկարաձգվում է ամեն տարի ԵԱՀԿ անդամ երկրների կոնսենսուսի հիման վրա։

Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը տարածաշրջանում այդ կազմակերպության միակ լիարժեք գրասենյակն էր։