2017-ին առնվազն կպահպանենք եւ կգերազանցենք արտահանման այն տեմպերը, որոնք ունեցել ենք 2016-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Աճի տեմպեր կունենաք մեր ներդրումների մասով: Բավականին աշխատանքներ 2016-ին վերջին եռամսյակում իրականացրել ենք, պատրաստել ենք դաշտը եւ ակնկալում ենք, որ 2017-ին եւ տնտեսական աճը, եւ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում արդյունաբերության եւ արտահանման լուրջ աճ կունենանք:

Հարցին, թե նոր կառավարության 4-ամսյա կառավարման ընթացքում, Հայաստանի տնտեսության վիճակը դեռ շարունակում է շատ ծա՞նր մնալ,  նախարարը պատասխանեց. «Մենք վերանայեցինք տնտեսական զարգացման մոդելը եւ հիմնական շեշտադրումը դնում ենք արդեն որպեսզի մեր տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա: Այսինքն ելնելով Հայաստանի փոքր լինելու առանձնահատկություններին, շեշտը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման»: