Վրաստանի նախագահի աշխատակազմը մեկնաբանել են երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսա  Մադիյա Գոգոչուրիի վրա հարձակումը։

Նախագահի խոսնակ Էկա Մեշվելաձեն հույս է հայտնել, որ կատարվածն արդյունավետ կերպով կհետաքննեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

«Շատ վատ է, երբ հարձակվում են երիտասարդների վրա։ Հետաքննություն է ընթանում, եւ մենք հետեւաբար սպասում ենք դրա ավարտին։ Մենք հույս ունենք, որ այն արդյունավետ կլինի»,– ասել է Միշվելաձեն։

Հիշեցնենք, որ Մինդիա Գոգոչուրիին եւ նրա ընկերոջը  Թբիլիսիի Բալանչիվաձեի փողոցում հազենով վիրավորել էին ուշ գիշերը: Տեղի ունեցածի մանրամասները դեռեւս հայտնի չեն:

Նախնական տեղեկություններով՝ Գոգոչուրին ոտքից է վիրավորվել: Նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ վիրահատվել է:

Տեղի ունեցած փաստով Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու մեղադրանքներով: