ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 12-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ Ռուբեն Մաթեւոսյանը հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության մեծագույն վարպետներից է, ով արժանիորեն վայելում է մեր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, Հանրապետության նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, արեւշատություն եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ: