Եթե երկաթուղին կառուցում են հարեւան երկրները, դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է մտածի այդ թեմայի շուրջ։ Այս մասին հունվարի 12-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ անգամ եթե Իրանից եկող երկաթուղին կառուցում է հարեւան պետությունը, դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է սկսի, իսկ նախագիծն արդիական չէ։ Դա հնարավոր երթուղիներից մեկն է, որը կարող է բեռնափոխադրման ոլորտում մրցակցել Պարսից ծոցից եւ Իրանից Սեւ ծովով Եվրոպա տանող ճանապարհների հետ։ «Այս պահին շատ մոտավոր հաշվարկներով շինարարության արժեքը գնահատվում է 3 մլրդ դոլար։ Բայց դա մոտավոր հաշվարկ է։ Վերջնական գնահատականը պետք է դա ապագա ներդրողը։ Քննարկվում են գործող երկաթուղին Սեւանի ափով կամ Արարատյան դաշտով միացնելու երթուղիները։ Այս պահին նախընտրելի է Սեւանով անցնող ճանապարհը»,– ասաց նախարարը եւ նշեց, որ մոտավոր հաշվարկներով նախագիծն իր արժեքը կհանի  22 տարում։