2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում սպառողական գները 1.1 տոկոսով նվազել են։ Այս մասին հունվարի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում հացաբուլկեղենի գները նվազել են 3.5 տոկոսով։ «Մսամթերքի գները նվազել են 4.1 տոկոսով, ձկնեղեն էժանացել է 5.5 տոկոսով, ձուն՝ 4.4 տոկոսով, բուսական եւ կենդանական յուղը՝ 5.4 տոկոսով»,– ասել է Մարտիրոսյանը։