Հունվարի 11-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվեց Կրասնոյարսկի «Ենիսեյ»: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի մայիսը: Օրեր առաջ նա հեռացել էր Սարանսկի «Մորդովիայից»: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, թե ինչպես հայտնվեց «Ենիսեյում»:

Արթուր, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե դու պատրաստվում էիր  տեղափոխվել ես «ԲՄԱ- Էներգիա»: Կա՞ր նման բան:

Ես չգիտեմ, թե որտեղից էին հայտնվել այն նորությունները, որ ես տեղափոխվում եմ Խաբարովսկ: Իրականանում, այդ տարբերակը կար, ես կարող էի տեղափոխվել այնտեղ, բայց չստացվեց:

Երեւի Ալեքսանդր Գրիգորյանն էր հրավիրել բայց նա տեղափոխվեց «Անժի»:

Այո, ես խոսել էի Ալեքսանդր Գրիգորյանի հետ: Նա նույնպես ինձ ցանկանում էր տեսնել «ԲՄԱ- Էներգիայում»: Այժմ ես Կրասնորայսկի «Ենիսեյի» ֆուտբոլիստ եմ ու շատ եմ ցանկանում իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք մենք դրել ենք թիմի ու երկրպագուների առջեւ:

Ռուսաստանից դուրս տարբերակներ կայի՞ն:

Ես ունեի այլ տարբերակ եւս՝ Ռուսաստանից դուրս, բայց ցանկանում էի մնալ այստեղ:

Ինչո՞ւ հենց «Ենիսեյ»:

«Ենիսեյի»: ղեկավարությունը դուրս եկավ ինձ վրա ու ասացին, որ ցանկանում են, որ ես խաղամ իրենց մոտ:

Կասես՝ ինչո՞ւ հեռացար «Մորդովիայից»:

Ցանկանում եմ ասել, որ ինձ շատ դուր եկավ աշխատել Սարանսկում: Ինձ բախտ վիճակվեց խաղալ Չերիշեւի կարգի մասնագետի հետ: Բայց սա ֆուտբոլ է, եւ ֆուտբոլիստների լինում է, որ փոխում են իրենց թիմերը:

Ավելացնենք, որ «Ենիսեյում» հանդես է գալիս նաեւ Արթուր Մալոյանը, ով Արթուր Սարկիոսվի հետ խաղացել է նաեւ  «Մորդովիայում»:

Վերա Մարտիրոսյան