Բելառուսը երբեք ԱՊՀ–ի եւ այլ ինտեգրացիոն կազմակերպությունների գերեզմանափորը չի դառնա, սակայն միաժամանակ կարծում է, որ այդ կազմակերպությունը պետք է ավելի ուժեղացնել եւ պահանջված դարձնել։ Այս մասին Մինսկում ԱՊՀ Գործկոմին կից կազմակերպության մշտական ներկայացուցիչների առաջին նիստի բացման ժամանակ ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Դուք պետք է վստահ լինեք, որ Բելառուսի Հանրապետությունը երբեք ԱՊՀ–ի եւ մյուս ինտեգրացիոն կազմակերպությունների գերեզմանափորը չի դառնա։ Մենք պետք է ԱՊՀ–ն ավելի ուժեղ եւ պահանջված դարձնենք»,– ասել է նա։