Հնդկաստանի հարավում սինգհի փառատոնի հանդիսատեսներից մեկը սարսափելի տեսանյութ է նկարահանել։ Մարտարվեստի վարպետը որոշել էր հանրությանը զվարճացնել նրանով, որ փակ աչքերով ծանր երկաթյա մուրճով ջարդում մարդկանց միջեւ դրված մրգերը, հայտնում է Life–ը։

Իր ներկայացման համար նա մի քանի կամավորի էր ընտրել։ Սկզբում ամեն բան պլանավորածի նման էր ընթանում։ Նա մեկը մյուսի հետեւից կոկոսներ եւ ձմերուկներ էր ջարդում, մինչեւ այն պահը, երբ մուրճն ընկնում է մեկի գլխին։