Ավստրալիայի բնակչուհին իր խորդանոցում դարձել է սահմռկեցուցիչ տեսարանի ականատես: Կինը խորդանոց է մտել այգեգործական գործիք վերցնելու, երբ նրա աչքի առաջ օձն ընկել է կարմրամեջք սարդի ոստայնի մեջ, փոխանցում է Life-ը:

Բավական մեծ օձն անօգնական թպրտում էր սարդոստայնում, սակայն սեւ այրուն, այնուամենայնիվ, հաջողվել է նրան մահացու թույնով խայթել, որից հետո պայքարն ակնթարթորեն ավարտվել է: Սպանության սարսափելի տեսարանը կինը նկարահանել է, որը ահաբեկել է համացանցի գրեթե բոլոր օգտատերերին: