Facebook-ը կզբաղվի նեյրո-համակարգչային տեխնոլոգիայի մշակմամբ, որի օգնությամբ հնարավոր կլինի մտքերը կարդալ եւ հաղորդել: Այս մասին սոցցանցի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուքերբերգը հայտնել է հարցուպատասխանի հերթական նստաշրջանի ժամանակ, փոխանցում է Business Insider-ը:

«Կարծում եմ, որ մի օր տեխնոլոգիաների միջոցով ի վիճակի կլինենք միմյանց ուղակել մտքերը: Հենց դուք ինչ-որ բանի մասին մտածեք, ձեր ընկերներն անմիջապես կկարողանան դա զգալ»,- նշել է նա:

2016-ի կեսին Facebook-ը ստեղծել է հետազոտական գաղտնի Building 8 ստորաբաժանումը, որն, ըստ լուրերի, զբաղված է համակարգիչների միջոցով մտքերը հաղորելու տեխնոլոգիաների մշակմամբ:

Նեյրո-համակարգչային ստորաբաժանման ինժեների պաշտոնում պահանջվում է նեյրոկենսաբանության գիտությունների դոկտոր, իսկ մեկ այլ թափուր տեղի նկարագրության մեջ նշված է, որ հայցվորը պետք է «աուդիոազդանշանների մշակման ալգորիթմների» մասնագետ լինի՝ «ապագայի հաղորդակցության հաշվիչ հարթակի» ստեղծման համար: