European Gay Car of the Year մրցանակաբաշխության կազմակերպիչները ամփոփել են 2017 թվականի լավագույն ավտոմեքենայի կոչման քվեարկության արդյունքները: Կոչմանն արժանացել է Fiat 124 Spider-ը, որը ներկայացվել է 2015 թվականին, հայտնում է Motor-ը: 

Քվեարկությանը մասնակցել է 565 մարդ՝ Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից: Կազմակերպիչները չեն հայտնել միավորների ճշգրիտ բաշխման մասին, սակայն հայտնի է դարձել, որ 124 Spider-ն անցել է ցուցակում ընդգրկված հավակնորդներին՝ Aston Martin DB11 սուպերքարին եւ Alfa Romeo Giulia սեդանին: Չի հաղորդվում, թե մրցանակաբաշխությանը այլ ինչ մեքենաներ են մասնակցել:

Անցյալ տարի եվրոպացի գեյերը լավագույն ավտոմեքենա էին ճանաչել ներկա սերունդի Mazda MX-5-ը, որի հիմքի վրա է կառուցվել 124 Spider-ը: 2015-ին հաղթել է Ford Mustang-ը, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ Citroen DS3 Cabrio-ն: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2005 թվականից:.