Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հերքել է իր նախորդի՝ Գագիկ Բեգլարյանի կադրերին զտելու մասին հայտարարությունները։ Հունվարի 12-ին՝ կառավարության նիստից հետո, նա հիշեցրեց, որ օրերս որոշում է կայացվել միավորել «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկն ու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ը։ Գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
«Խնդրում եմ նման ձեւակերպումներ չտալ, քանի որ նախարարությունում միայն 2-3 մարդ է փոխվել, եւ ոչ ոք չի կարող պնդել, թե այդ մարդիկ ինչ–որ մեկի դրածոներն են եղել»,– ասել է նախարարը։