2016-ի դեկտեմբերին Հայաստանում, նոյեմբերի հետ համեմատ, պարենամթերքի 3.1- տոկոսանոց գնաճ է նկատվել։ Այս մասին հունվարի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է հիմնականում բանջարեղենի խմբի ապրանքների եւ կարտոֆիլի գների 27.7–տոկոսանոց աճով։ Այս 13 ապրանքային խմբերից 4-ում 2016-ի դեկտեմբերին գնանկում է նկատվել, իսկ եւս երեքում գները նույնն են մնացել՝ նոյեմբերի հետ համեմատ»,– ասաց Մարտիրոսյանը։