Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը երկաթուղով Երեւանից կուղեւորվի Սեւանա լիճ։ Այս մասին նա լրագրողներին ասել է հունվարի 12-ին՝ կառավարության նիստից հետո։ Բոլոր ցանկացողներին նախարարը հրավիրել է մեկնել իր հետ։ «Ոչ հեռու ապագայում Երեւան–Սեւան գծի վրա կբացվի տուրիստական սեզոն, եւ ես ուզում եմ ստուգել, թե ինչ վիճակում է երկաթուղին, որքան ժամանակ է պետք ուղեւորության համար, եւ դժվարություններ չեն առաջանում արդյոք»,– ասաց նախարարը։

Նշենք, որ Երեւան–Սեւան երկաթուղու հատվածը կտրված է հիմնական երկաթուղու գծից։ 10 տարի առաջ ռազմավարական երկաթուղու ճյուղը, որը միացնում էր մայրաքաղաքի հյուսիսն ու հարավը, ապամոնտաժվեց, իսկ դրա տեղում ավտոմայրուղի կառուցվեց։