Մոսկվայում քրեական հետախուզության աշխատակիցները Կոմսոմոլսկի պողոտայում կանխել են «օրենքով գողերի» հավաքը, հայտնում է «Պրայմ Կրայմը»։

«Բատոնի» ռեստորանում քրեական աշխարհի վերնախավի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու իրենց գործերը, իսկ ժամանած ոստիկանները «բռնացրել են» օրենքով գողերի «արքաներին»՝ 51-ամյա Պիչուգային, 44-ամյա Վոսկրես Վասյանին, թբիլիսյան արմատներով 62-ամյա Գիա Դլիննիին ու 57-ամյա Փաաթա Մալենկիին։

Ձերբակալվածները քրեական հեղինակություններ են, որոնք Մոսկվայում պայմանականորեն ներկայացնում են սլավոնական եւ վրացական գողական սփյուռքը։