2017 թվականի սեպտեմբերի վերջին Հայաստանի իշխանությունները կհաստատեն նոր ԱԷԿ-ի շինարարության ժամանակացույցը: Այս մասին նշված է կառավարության 2017 թվականի աշխատանքների ծրագրում, որը հաստատվեց հունվարի 12-ի նիստում:

Կորոշվեն նաեւ այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են միջոցառումների անցկացման համար: Նախատեսվում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը սկսել 2018 թվականին եւ շահագործման հանձնել գործող կայանի փակվելու ժամանակ՝ 2027 թվականին:

2016-ի ապրիլին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է, որ շարունակում է դիտարկել նոր ԱԷԿ-ի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը: Այլ ներդրողների մասին առայժմ չի հաղորդվում: