Հայկական սփյուռքի ձեռնարկատերերը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղում ներդրումներով: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը արդեն մի քանի ձեռնարկատերերից նամակներ է ստացել, որ իրենք ցանկանում են տեղեկանալ Լեռնային Ղարաբաղում ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին: «Մենք սերտ կապ ենք պահպանում Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ ներդրումային ծրագրերով զբաղվող կառույցների հետ: Այս տեսակետից Սփյուռքի նախարարությունը կապող օղակ է: Նախարարությունը նախատեսում է ձեռնարկատերերի համար տեղում՝ Ղարաբաղում ներդրումային ծրագրերին ծանոթանալու հնարավորություններ ստեղծել»,- նշեց Սրապիոնյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հնարավորություններն ավելի մեծ են: