Երեւանում այսօր` հունվարի 15-ին, ավտոտնակում մահացած հայտնաբերված երիտասարդներից երկուսը եղբայրներ են: Նրանք Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտյոմ եւ Արթուր Սարկիսովներն են: NEWS.am-ի տեղեկություններով Արթուր Սարկիսովը 25 տարեկան է, ամուսնացած, իսկ Արտյոմը նրա կրտսեր եղբայրն է` մասնագիտությամբ երաժիշտ: Արտյոմ Սարկիսովը բանակից հունվարի 11-ին էր զորացրվել:

Մահացած երիտասարդներից Գարիկ Ստեփանյանն էլ Ջերմուկ քաղաքից է, աշխատում էր ՀՀ ԱԻՆ-ում որպես փրկարար: Նա 23 տարեկան է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում այսօր` հունվարի 15-ին, հայտնաբերվել է երեք երիտասարդի դի: Երեւանի Նազարբեկյանի փողոցի ավտոտնակներից մեկում` մեքենայի մեջ հայտնաբերվել է եղբայրներ Արթուր եւ Արտյոմ Սարկիսովների դին, իսկ մեքենայի կողքին` Գարիկի:

Նախնական տեղեկություններով երիտասարդները մահացել են շմոլ գազից: