Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի դեմքի արտահայտությունը համացանցում մեմ է դարձել: USAToday-ը հայտնում է, որ մեմը տարածվում է #NeverTrump հեշթեգով:

Բարաք եւ Միշել Օբամաների ու Դոնալդ եւ Մելանյա Թրամփերի հանդիպման ժամանակ Միշելը դժվարությամբ էր զսպում քամահրանքը: Շատ օգտատերերի դա դուր է եկել, ոմանք խոստովանել են, որ կիսում են նրա հույզերը: