Պետք չէ վարկեր վերցնել ուրիշների փոխարեն եւ սեփական անձը վտանգի ենթարկել։  Այս մասին  հունվարի 24-ին ասել է ՀՀ ֆինանսական օմբուդսմեն Փիրուզ Սարգսյանը՝ ներկայացնելով 2016-ին իր կառույցի աշխատանքի արդյունքները։

Նրա խոսքով՝ բանկերից շատերը բողոքում են հենց այն ժամանակ, երբ նրանցից պահանջում են վճարել վարկերը տոկոսներով։ Իսկ նա, ում դուք համաձայնել եք օգնել, ֆորմալ առումով ոչ մի բանի հետ կապ չունի եւ կարող է հանգիստ մի կողմ քաշվել։

«Հիշեք, որ եթե անգամ դուք վճարեք այդ պարտքը, ամեն դեպքում կփչացնենք ձեր վարկային պատմությունը, ընդ որում, ոչ ձեր մեղքով։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ուրիշների փոխարեն վարկեր չվերցնել։ Եվս մի խորհուրդ. գումար մի՛ փոխանցեք, եթե հաստատ չգիտեք, թե ում եք ուղարկում եւ ինչու։ Համացանցով ֆինանսական գործարքներ մի՛ կնքեք անծանոթ անձանց կամ կազմակերպությունների հետ»,– ասաց Սարգսյանը։