Skoda ընկերությունը ներկայացրել է իր ամենախոշոր քրոսովերի՝ Kodiaq–ի ամենագնաց տարբերակը։ Scout անունը ստացած նոր սերնդի մեքենայի շնորհանդեսը կայանալու է մարտին Ժնեւում կայանալիք ավտոսալոնի ժամանակ։

Բազային մոդելից Scout–ը տարբերվում է հատուկ 19-դյույմանոց սկավառակներով, մգեցված հետեւի պակիներով, ինչպես նաեւ ստորին մասին հատուկ պաշտպանվածությամբ։

Kodiaq Scout–ի համար Skoda–ի մասնագետները առաջարկում են բենզինե եւ դիզելային շարժիչ: Ավելի ուշ ամենագնացը նաեւ հիբրիդային շարժիչով կառաջարկվի:

 Ամենայն հավանականությամբ, նորույթի շարժիչների շարքի մեջ կտնեն TSI երեք շարժիչներ` 1.4-լիտրանոց (150 ձիաուժ) և 2.0-լիտրանոց երկու ագրեգատ (180 և 220 ձիաուժ): Բացի այդ մեքենան կստանա 2.0-լիտրանոց (150 կամ 184 ձիաուժ) դիզելային շարժիչ: