ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ: Այսօր` հունվարի 26-ին, նման որոշում է կայացվել կուսակցության խորհրդի նիստում, հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ն նաեւ երեք փոխնախագահներ է ընտրել՝ Գալուստ Սահակյանին, Մուշեղ Լալայանին ու Արմեն Աշոտյանին:

«Ավագների խորհուրդ ունենք, որի նախագահ է ընտրվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը»,- ասաց նա:

Նիստին ընտրվել են նաեւ ստորաբաժանումների ղեկավարներ: Երեւանի ՀՀԿ կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը, Կանանց խորհրդի ղեկավար է ընտրվել Հերմինե Նաղդալյանը, Երիտասարդական կազմակերպության ղեկավար է վերընտրվել Կարեն Ավագյանը, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադեւոսյանը, Գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Մուշեղ Լալայանը, Մարզական հանձնաժողովի նախագահ՝ Ռազմիկ Ստեփանյանը: