Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի բոլոր համակարգերն անխափան գործել են նախքան ջրին բախվելը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»–ը՝ վկայակոչելով ավիավթարի պատճառների հետազոտությամբ զբաղվող հանձնաժողովի նախնական եզրակացությունները։

Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը։ Այսպիսով՝ միակ հնարավոր  տարբերակն է մնում անձնակազմի սխալը։

Ներկայումս ուսումնասիրվում են Տու– 154 օդանավի վերելքի ժամանակ օդաչուների գործողությունները։ Թե ինչն է հանգեցրել վթարի, դեռեւս պարզ չէ։ Նախնական տվյալների ցածր որակը մասնագետներին թույլ չի տալիս փուլ առ փուլ վերականգնել օդանավում արտակարգ իրավիճակի ամբողջական պատկերը։